«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Էրդողանը պահանջում է, որ Ադրբեջանի զորքը մնա այնտեղ, որտեղ հաստատվել է. Նաիրի Հոխիկյան

Էրդողանը պահանջում է, որ Ադրբեջանի զորքը մնա այնտեղ, որտեղ հաստատվել է. Նաիրի Հոխիկյան
07.10.2022 | 07:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկկողմ բանակցության ժամանակ պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի սահմանները 1990թ․ դրությամբ։


Ի՞նչ է դա նշանակում․
- Հայաստանը օրինական է համարում միայն ԽՍՀՄ ժամանակների սահմանները
- Հայաստանը հրաժարվում է իր անկախության հռչակագրից
- Հայաստանը առաջին անգամ Ադրբեջանի հետ իրականացնում է սահմանագծում՝ բացառապես թշնամու շահին համապատասխան։
Միաժամանակ Էրդողանը պահանջել է ընդունել ադրբեջանական բանակի տեղակայման վայրերը՝ որպես փաստ և այդկերպ իրականացնել սահմանագծում։
Եթե շատերը տեղյակ չեն, նշեմ, որ ըստ Քեմալ Աթաթուրքի 1921-ին գրված, ապա 1937-ին թուրքական սահմանադրության մեջ ամրագրված «Վեց նետերի գաղափարախոսության», սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է թուրք զինվորը։


Այսինքն՝ Էրդողանը հիմա պահանջում է, որ Ադրբեջանի զորքը մնա այնտեղ, որտեղ հաստատվել է՝ Ջերմուկի դիմաց, Իշխանասարում, Վարդենիսի վերևում, Ներքին Հանդում և այլն։ Հետևաբար, ընդամենը հերթական հեքիաթներն են միջազգային հանրության հավաստիացումները, թե Ադրբեջանը հետ կքաշի իր զորքը, եթե հայկական կողմը ստորագրի խաղաղության անվան տակ կապիտուլյացիայի պայմանագիրը։

Դիտվել է՝ 10550

Մեկնաբանություններ